Հայաստանը գնաճի մայիսյան ցուցանիշով յոթերորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում

31.07.2012 13:48
Հայաստանը գնաճի մայիսյան ցուցանիշով յոթերորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012 թվականի մայիսին, 2011 թվականի դեկտեմբերի համեմատ գրանցվել է ԱՊՀ երկրների շարքում գնաճի ամենացածր ցուցանիշներից մեկը՝ 0,8 տոկոս, վկայում են ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միևնույն ժամանակ մայիսին ապրիլի համեմատ Հայաստանի սպառողական գները կրճատվել են 1,3 տոկոսով։

Բերված վիճակագրական տվյալների համաձայն, մայիսին 2011 թվականի դեկտեմբերի համեմատ ԱՊՀ բոլոր երկրներում, բացի Ադրբեջանից, գնաճ է նկատվել։ ԱՊՀ երկրներում հաշվետու ժամանակահատվածում գնաճը կազմել է միջինը 2 տոկոս։

Սպառողական գների առավելագույն աճը հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է Բելառուսում՝ 8,5 տոկոս, Ղազախստանում՝ 2,4 տոկոս, Ռուսաստանում՝ 2,3 տոկոս, Տաջիկստանում՝ 2,3 տոկոս։ Այնուհետև Ղրղըզստանն է՝ 1,3 տոկոսով, Մոլդովան՝ 1,2 տոկոսով և Ուկրաինան՝ 0,4 տոկոսով։

Ադրբեջանում նշված ժամանակահատվածում սպառողական շուկան էժանացել է 0,8 տոկոսով։ Իսկ Թուրքմենստանի և Ուզբեկստանի տվյալները չեն նշվում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև