«ԻՆԳՈ Արմենիայի» հաճախորդները կարող են օգտվել ընկերության ծառայություններից Iphone–ի միջոցով

06.08.2012 16:51
«ԻՆԳՈ Արմենիայի» հաճախորդները կարող են օգտվել ընկերության ծառայություններից Iphone–ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունն IPhone-ի հայաստանյան օգտվողներին հնարավորություն է ընձեռում անմիջականորեն օգտվել ընկերության ծառայություններից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, օգտագործելով IPhone-ի հատուկ ներդիրը, մոտ 3.5 րոպեի ընթացքում ընկերության հաճախորդները կկարողանան հաշվարկել իրենց ԱՊՊԱ պայմանագրի արժեքը և պայմանագիրը տուն պատվիրեն։

«ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև