Fitch-ը հաստատել է ԳԴՀ սուվերեն վարկանիշն առավելագույն «AAA» մակարդակում

09.08.2012 16:46
Fitch-ը հաստատել է ԳԴՀ սուվերեն վարկանիշն առավելագույն «AAA» մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը չորեքշաբթի հաստատել է Գերմանիայի երկարաժամկետ սուվերեն վարկանիշն առավելագույն «AAA» մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նաև հաստատվել է Եվրոպայի խոշորագույն տնտեսության վարկանիշի վերջնակետային մակարդակը՝ «AAA», և արտարժույթով պարտավորությունների էմիտենտի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը՝ «F1+»:

Վարկանիշների հաստատումը ԳԴՀ-ի վերջին երկու տարիների լավ տնտեսական ցուցանիշներն է արտացոլում. չնայած համաշխարհային տնտեսության խնդիրներին՝ Գերմանիան ՀՆԱ-ի լավ աճ և գործազրկության նվազում է ցուցադրում, ասվում է գործակալության ահղորդագրության մեջ:

Ավելի վաղ օգոստոսին մեկ այլ Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը նույնպես հաստատել է Գերմանիայի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը առավելագույն «ААА» մակարդակում և «А-1+» կարճաժամկետ վարկանիշը, ինչպես նաև դրանց կայուն կանխատեսումը:

Վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակից» միակը Moody’s-ն է եղել, որ կասկածով է վերաբերվել Գերմանիայի վարկունակության հարցում. հուլիսին Moody’s-ը մինչև բացասականի է հասցրել Գերմանիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի «Ааа» վարկանիշների կանխատեսումը:

Շուկաներում խուճապ առաջացրած իր գործողությունները Moody’s-ը բացատրել է, թե մտավախություն ունի թվարկած երկրների տնտեսության համար, եթե պարտքային ճգնաժամը խորանա, մասնավորապես եթե եվրագոտուց դուրս գա Հունաստանը: Նույնիսկ եթե երկիրը մնա արժութային միությունում, նշել են Moody’s-ի փորձագետները, աճում է հավանականությունը, որ օգնության կարիք կունենան եվրագոտու մյուս անդամները՝ Իսպանիան և Իտալիան: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2016-06-09 16:00:03