ԱՄՆ բորսաները «կանաչ» գոտում են փակվել

20.11.2012 11:38
ԱՄՆ բորսաները «կանաչ» գոտում են փակվել

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի առուվաճառքներն ավարտել են 1,65—2,2% աճով` ԱՄՆ բյուջետային խնդիրների լուծման շուրջ երևացող լավատեսության ու երկրորդային  անշարժ գույքի վաճառքի ուժեղ վիճակագրության ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Dow Jones արդյունաբերական ցուցիչն ավելացել է 1,65%–ով և 12 795,96 կազմել։ Բարձր տեխնոլագիական Nasdaq–ն ավելացել է 2,21%–ով և հասել 2 916,07 կետի։ S&P 500 ցուցիչը ավելացել է 1,99%–ով և հասել 1 386,89 կետի։

Նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև մի շարք կուսակցական գործիչներ վստահություն էին հայտնել, որ օրենսդիրներին կհաջողվի փոխզիջման հասնել բյուջետային ծախսերի կրճատման ու հարկերի ավելացման շուրջ։ Ուրբաթ կոնգրեսում դեմոկրատների ու հանրապետականների առաջնորդներն այդ հարցի շուրջ  բանակցեցին Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ջոն Բոներն իր հերթին կառուցողական էր անվանել կայացած բանակցությունները։

Նախորդ շաբաթ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքական գործիչները քննարկում են ԱՄՆ–ում բյուջետային ծախսերի կրճատումը 2013-ից 2014 թվական տեղափոխելու հնարավորությունը, ինչպես նաև դաշնային ծրագրերի ոչ թե ամբողջական ցանկի, այլ միայն դրանցից մի քանիսի համար ծախսերը կրճատելու հնարավորությունը։

«Պարզ է, որ երկու կողմն էլ ցանկանում է փոխզիջման հասնել, և խելամիտ փոխզիջումը հնարավոր է»,– MarketWatch գործակալությանն ասել է  JP Morgan Funds–ի գլխավոր մասնագետ Դևիդ Քելլին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև