ՀՀ վարչապետը շնորհավորել է բանկիրներին մասնագիտական տոնի առթիվ

22.11.2012 12:41
ՀՀ վարչապետը շնորհավորել է բանկիրներին մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում շնորհավորես բանկային համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ Բանկային համակարգի աշխատակցի օրվա առթիվ:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ 1993 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց ազգային դրամական միավորը՝ հայկական դրամը, որից հետո որոշում ընդունվեց Բանկային համակարգի աշխատողի տոնը նշել հենց այդ օրը:

«Կառավարության անունից շնորհավորում եմ բանկային համակարգի աշխատակիցներին և հաջողություններ մաղթում հետագա աշխատանքում»,- ասաց նա:

Հայկական դրամը շրջանառության մեջ է դրվել մեկ դոլարի դիմաց 14,5 դրամ փոխարժեքով, իսկ տարեվերջին լողացող փոխարժեքի անցնելուց հետո փոխարժեքն աճել է գրեթե 5 անգամ և կազմել ԱՄՆ մեկ դոլարի դիմաց շուրջ 75 դրամ:

Այսօր Հայաստանը շարունակում է պահպանել լողացող փոխարժեքի քաղաքականությունը, իսկ 2012 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ ԱՄՆ դոլարի դիմաց հայկական դրամի փոխարժեքը կազմում է 407,17 դրամ` մեկ դոլարի դիմաց:

Հայկական բանկային համակարգն իր ձևավորման ամենասկզբում զբաղեցրել է աշխարհում առաջատար տեղերից մեկը 1 մլն բնակիչներին բաժին ընկած բանկերի թվով, քանի որ երկրում գործում էր ավելի քան 60 տեղական և ավելի քան 15 արտասահմանյան բանկ:

Ներկայում Հայաստանում գործում է 21 բանկ` 458 մասնաճյուղերով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև