Արդար խաղալ. Բ. Օբաման հրաժարվել է $1 տրլն արժողությամբ մետաղադրամ հատել

14.01.2013 11:52
Արդար խաղալ. Բ. Օբաման հրաժարվել է $1 տրլն արժողությամբ մետաղադրամ հատել

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է 1 տրլն դոլարանոց պլատինե դրամ հատել, որպեսզի այդպիսով լուծի պետական պարտքի լիմիտի բարձրացման խնդիրը։ Ամերիկյան օրենքների համաձայն` Սպիտակ տունն իրավունք չունի առանց Կոնգրեսի համաձայնության «միացնել տպագրական հաստոցը», սակայն այդ օրենքը չի տարածվում մետաղադրամների թողարկման վրա, հաղորդում է РБК–ն։

Սպիտակ տան պահուստում նաև այլ հնարավորություն է մնում դեֆոլտը հետաձգելու ուղղությամբ` առանց հարցնելու խորհրդարանականների կարծիքը։ Մասնավորապես` Բ. Օբամային առաջարկել են պետական պարտատոմսերի լրացուցիչ թողարկում անցկացնել կամ օգտվել Սահմանադրության 14–րդ ուղղումից, որի համաձայն` պետական պարտքի իրավահավասարությունը չի կարող կասկածի տակ դրվել ոչ մի պատժամիջոցով։ Պետության ղեկավարը հրաժարվեց բոլոր այդ հնարավորություններից։

Հիշեցնենք, որ եթե Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության չգան պետական պարտքի լիմիտի բարձրացման վերաբերյալ հարցի շուրջ, ապա ԱՄՆ–ում դեֆոլտը կարող է տեղի ունենա արդեն մեկ ամսից` 2013թ.–ի փետրվարին։ Ակնկալվում է, որ այդ ժամանակ ամերիկյան պետական պարտքը կհասնի 16,4 տրլն դոլար նշանակմանը։

Ռեկորդային անվանական արժեքով մետաղադրամ հատելու առաջարկին սատարեց նոբելյան մրցանակակիր, դեմոկրատների կուսակցության «տնտեսական գուրու» Փոլ Կրուգմանը։ Ըստ գիտնականի` հանրապետականները սպառնում են Սպիտակ տանը` արգելափակելով պետական պարտքի լիմիտի բարձրացումը, որը դեմոկրատների վարչակարգին իրավունք է վերապահում համապատասխան պատասխան տալ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև