Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $91,5 մլն

11.02.2013 12:44
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $91,5 մլն

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 4–8–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $91,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 405,65 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 8,6 մլն եվրո և ավելի քան 478,5 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 548,72 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,4  դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 100 մլն դոլար, շուրջ 11,8 մլն եվրո և շուրջ  73,3 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 406,56 դրամ, 1 եվրոյի դիմաց 551,61 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,59  դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, հունվարի 28–ից ձետրվարի 3–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34,8 մլն դոլար: ($1 -  406,10 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև