«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Սոցիալական փաթեթ» ծրագրին

22.02.2013 18:15
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Սոցիալական փաթեթ» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Սոցիալական փաթեթ» ծրագրին։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, այս ծրագրի բոլոր շահառուները փետրվարի 22–ից կարող են իրենց հաշիվները բացել «Անելիք Բանկ» ՓԲԸ–ում։

2012 թվականի հունվարից Հայաստանում ներդրվել է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է մշակույթի, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների քաղաքացիական և պետական ծառայողների համար։ Տվյալ սոցփաթեթի շրջանակներում յուրաքանչյուր աշխատակցին հատկացվող միջոցների չափը կազմում է տարեկան 132 հազար դրամ։

Հաճախորդները,  «Սոցիալական փաթեթ»-ի հաշիվը բացելով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, կարող են օգտվել ինչպես պետության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից` առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի մարման ամսական վճարներ, ուսման վճարներ, հանգստի հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, այնպես էլ Բանկի կողմից ընձեռած հավելյալ հնարավորությունից` ստանալ հաշվի դրական մնացորդի դիմաց եկամուտ և օգտվել այլ առավելություններից:

«Շատ շուտով հաճախորդները, բացի վերը նշված առավելություններից, բացելով իրենց «Սոցիալական փաթեթ»-ի հաշիվները «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, կկարողանան օգտվել արտոնյալ վարկավորման, ինչպես նաև այլ հնարավորություններից, որոնք դեռևս մշակման փուլում են»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Բիզնեսի զարգացման և մասնաճյուղերի կոորդինացման վարչության պետի տեղակալ Լևոն Թումանյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև