Կոնվերս բանկի ակտիվները 2014թ.–ի արդյունքում ավելացել են 22,5%–ով` հասնելով 150 մլրդ դրամի

04.02.2015 15:41
Կոնվերս բանկի ակտիվները 2014թ.–ի արդյունքում ավելացել են 22,5%–ով` հասնելով 150 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկի ակտիվները 2014թ.–ի արդյունքում կազմել են 150 մլրդ դրամ` 2013 թ.–ի համեմատ ավելանալով 22,5 տոկոսով, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Կոնվերս բանկ» ՓԲԸ–ի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Նրա խոսքով` բանկի պարտավորությունները 2014թ.–ի արդյունքում կազմել են 126 մլրդ դրամ` 2013թ.–ի համեմատ ավելանալով 23,1 տոկոսով։

Նա նաև նշեց, որ բանկի ընդհանուր կապիտալը 2014թ.–ի արդյունքում կազմել է 23 մլրդ դրամ, 2013թ.–ի համեմատ աճը կազմել է գրեթե 20 տոկոս։

«2014թ.–ին բանկն իրականացրել է բավականին պահպանողական քաղաքականություն, այդ թվում` ուղղված ռիսկերի զսպմանը, ինչը թույլ է տվել որոշակի դրական միտումներ արձանագրել», – ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է բանկի մյուս ցուցանիշներին, ապա, նրա խոսքերով, չնայած 2014թ.–ի վերջում գրանցված բարդ շրջանին և հայկական դրամի արժեզրկման հետ կապված խնդիրներին, բանկը փոխանցումների ծավալի աճ է արձանագրել։

Մասնավորապես, ինչպես նշեց Դավթյանը, բանկում դրամական փոխանցումների ծավալը 2014թ.–ին աճել է 33 տոկոսով և կազմել 62 մլրդ դրամ։ Նա նաև ընդգծեց, որ հաջողվել է աճ արձանագրել այդ թվում նաև «Կոնվերս տրասնֆեր» առաջին հայկական դրամական փոխանցումների սեփական համակարգի ներդրման հաշվին։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: Բանկն ունի մոտ 600 աշխատակից, բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: (1 դոլարը` 476,64 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև