Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $65,7 մլն

11.03.2013 11:06
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $65,7 մլն

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 4–7–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $65,7 մլն՝ մեկ դոլարի դիմաց 409,75 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 4 մլն եվրո և ավելի քան 407,6 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 533,32  դրամ և 1 ռուբլու դիմաց 13,26 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 83,9 մլն դոլար, շուրջ 10,1 մլն եվրո և շուրջ 78,1  մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 410,92 դրամ, 1 եվրոյի դիմաց 536,68  դրամ, ռուբլու դիմաց՝ 13,44 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, փետրվարի 25–ից մինչև մարտի 3–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,8 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 65,1 մլն դոլար: ($1–ը  410,58 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև