Արտասահմանյան բանկերին արգելվում է մասնաճյուղեր բացել Ռուսաստանում

15.03.2013 13:07
Արտասահմանյան բանկերին արգելվում է մասնաճյուղեր բացել Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարական հրամանագիր է ստորագրել, որն արգելում է օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր բացել Ռուսաստանում, հայտնում է ՓՐԱՅՄԸ` ներկայացնելով իրավական տեղեկատվության պորտալում տեղադրած փաստաթուղթը։

Փաստաթուղթն ընդունվել է Պետդումայի կողմից փետրվարի 22–ին և Դաշնային Խորհրդի հավանությանն արժանացել մարտի 6–ին։

Փաստաթուղթը նախապատրաստվել է ՌԴ–ի` մինչև 2015 թվականը բանկային հատվածի զարգացման ռազմավարության շրջանակներում և ամրագրում է ռուս բանակցողների հետ Ռուսաստանի` ԱՀԿ–ին անդամակցելու վերաբերյալ խորհրդատվությունների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները։

Օրենքը բացառում է մասնաճյուղերը ՌԴ բանկային համակարգի սահմանումից ընդհանուր առմամբ։ «Արտասահմանյան բանկերի մասնաճյուղեր» բառերը բացառվում են օտարերկրյա ներդրումներով վարկային կազմակերպությունների պետական գրանցման և դրանց ստեղծման ու գործունեության լրացուցիչ պահանջների մասին հոդվածներից։

Գործող օրենսդրության համաձայն, Ռուսաստանի տարածքում կարող են գործել արտասահմանյան բանկերի դուստր բանկեր, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ։ Սահմանված է, որ օտարերկրյա ներդրումներով վարկային կազմակերպությունների մասնաճյուղերը գրանցվում են Ռուսաստանի Բանկի կողմից նրա կողմից սահմանված կարգով։ Ներկայում ՌԴ–ում արտասահմանյան բանկերի մասնաճյուղեր գրանցված չեն։ Մասնաճյուղերի գործունեության ռեժիմը տարբերվում է արտասահմանյան բանկերի դուստր ձեռնարկությունների աշխատանքից, քանի որ արտերկրյա բանկի մասնաճյուղը չի ենթարկվում ՌԴ իրավասությանը։

Այսպիսով, ՌԴ–ում արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի վրա ողջ ծավալով չի տարածվել կարգավորիչների վերահսկումը, դրանք պարտավորված չեն եղել կատարել պարտադիր պահուստավորման հիմնադրամներին միջոցների հատկացման նորմատիվներ, հաշվետու լինել Ռուսաստանի Բանկին հաշվապահական հաշվառման միանգամից երկու` ռուսական և միջազգային համակարգերով, ինչպես նաև ամսական հաշվետվություններ ներկայացնել ՌԴ ԿԲ–ին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև