ՌԴ–ն կարծում է, որ ԲՌԻԿՍ զարգացման բանկի ստեղծման որոշում կայացնելու համար դեռ շուտ է

27.03.2013 17:35
ՌԴ–ն կարծում է, որ ԲՌԻԿՍ զարգացման բանկի ստեղծման որոշում կայացնելու համար դեռ շուտ է

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը հայտարարություն է կցել ԲՌԻԿՍ–ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի իններորդ պարագրաֆին` Միավորման զարգացման բանկի ստեղծման վերաբերյալ։ ՌԴ–ն կարծում է, որ բանկի ստեղծման մասին որոշում կայացնելու համար դեռ շուտ է, հիմք է պետք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ–ն հռչակագրի իններորդ պարագրաֆին հայտարարություն է արել, այդպիսի ժանր կա դիվանագիտական պրակտիկայում, հայտարարությունում խոսքը Զարգացման բանկի ստեղծման մասին է»,– լրագրողներին գագաթնաժողովի ավարտին հայտարարել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը, ԲՌԻԿՍ–ում ռուսական կողմի  վստահված անձ Սերգեյ Ռյաբկովը։

Նա նշել է, որ Բանկի ստեղծման որոշումը շատ լուրջ է, և այն չի կարելի լուծել «հանպատրաստից»։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև