Հայաստանի ԿԲ–ն մայիսի 6-ին 1,38 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

06.05.2013 15:06
Հայաստանի ԿԲ–ն մայիսի 6-ին 1,38  մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ–ն մայիսի 6-ին 1,38  մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 52 շաբաթ մարման ժամկետով AMGT52055140 թողարկման պարտատոմսեր։

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1,38 մլրդ դրամ, բոլորը` մրցակցային հայտերով։

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3940 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4997 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 262 118 573 դրամ։ ($1 – 413,97 դրամ է).  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև