Չինաստանից ստացված վիճակագրության հիման վրա ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել

13.05.2013 12:22
Չինաստանից ստացված վիճակագրության հիման վրա ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` մայիսի 13–ի առուվաճառքները բացել են  առավելապես աճով`ապրիլին գրանցված Չինաստանի արտաքին առևտրային շրջանառության վիճակագրության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei–ի ցուցիչը բարձրացել է 1,02 տոկոսով` կազմելով 14756,59 կետ։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,04 տոկոսով` մինչև 1944,03 կետ։ Ճապոնիայի բորսաները փակ են պետական տոների առիթով։S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչը բացվել է աճով` ավելանալով 0,09 տոկոսով և կազմում է 5210,90 կետ։

Չինաստանի արտաքին առևտրային հաշվեկշռի դրական սալդոն կրճատվել է ապրիլին 1,7 տոկոսով` կազմելով 18,16 մլրդ դոլար։ Ամեն դեպքում, ցուցանիշը գերազանցեց վերլուծաբանների ակնկալիքները 16,15 մլրդ դոլարով։

Արտերկրում չինական ապրանքների արտահանումն ավելացել է տարեկան կտրվածքով 14,7 տոկոսով, ներմուծումն աճել է 16,8 տոկոսով։ Վերլուծաբաններն ակնկալել են 9,2 և 13 տոկոս, համապատասխանաբար։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև