Forex շուկա. կարգավորման հնարավորություն կա

21.05.2013 12:46
Forex շուկա. կարգավորման հնարավորություն կա

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ Պետական դուման արդեն ավարտվող գարնանային նստաշրջանում ծրագրում է առաջին ընթերցմամբ քննարկել օրիինագիծ, որը կարգավորում է Ռուսաստանում Forex–ընկերությունների գործունեությունը։ Օրինագիծը, մասնավորապես, ռուսական օրենսդրությունում ներդնում է Forex համաշխարհային շուկայի սահմանում և արտոնագրերի հատուկ տեսակ` «Forex–լիդեր», որը պարտավորվում են ստանալ ռուսական Forex–ընկերությունները։

Տվյալ նորմատիվ–իրավական ակտը նաև նախատեսում է շուկայի մասնակիցների շահերի դատական պաշտպանության մեխանիզմի ներդրում, «առքուվաճառքների կանոնների» հայեցակարգ, որը կպարտավորեցնի Forex–դիլերներին մշակել գործառնությունների հատուկ կանոններ, Forex–դիլերների պարտադիր  անդամակցում Ինանքակառավարվող կազմակերպություններում  (ԻԿԿ) և մի շարք այլ պահեր, հաղորդում է rbc.ru–ն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև