Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի ապրիլին աճել են 1%–ով` հասնելով 252,3 մլրդ դրամի

11.06.2013 12:04
Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի ապրիլին աճել են 1%–ով` հասնելով 252,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի ապրիլին, մարտի համեմատ,  ավելացել են 1 տոկոսով և կազմել 252,3 մլրդ դրամ, նշվում է 2013 թվականի փետրվարի ՀՀ ԿԲ  ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների ներդրումները ապրիլին կազմել են 252,3 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 1 տոկոսով։

Միաժամանակ պետական պարտատոմսերում հայկական բանկերի կողմից կատարված ներդրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 11,6 տոկոսով և կազմել 122,1 մլրդ դրամ, իսկ պետական պարտատոմսերում ՀՀ ԿԲ ներդրումները կազմել են 103,9 մլրդ դրամ` կրճատվելով 18,6 տոկոսով։

Ոչ բանկային գործակալների և դիլերների կողմից պետական պարտատոմսերում ներդրումներն ընթացիկ տարվա ապրիլին կազմել են մոտ 1,7 մլրդ դրամ, իսկ ոչ բանկային ներդրողների կողմից` 23,8 մլրդ դրամ։($1 –ը` 413,06 դրամ)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև