Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի սեպտեմբերին աճել են 2,2%–ով` հասնելով 275,9 մլրդ դրամի

13.11.2013 15:58
Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի սեպտեմբերին աճել են 2,2%–ով` հասնելով 275,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ,  ավելացել են 2,2 տոկոսով և կազմել 275,9 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ  2013 թվականի սեպտեմբերի ամենամսյա տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների ներդրումները սեպտեմբերին կազմել են 275,3 մլրդ դրամ` օգոստոսի համեմատ ավելանալով 2տոկոսով։

Միաժամանակ պետական պարտատոմսերում հայկական բանկերի կողմից կատարված ներդրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 2,3 տոկոսով և կազմել 125,6 մլրդ դրամ, իսկ պետական պարտատոմսերում ՀՀ ԿԲ ներդրումները կազմել են շուրջ 125 մլրդ դրամ` ավելանալով 2,8 տոկոսով։

Ոչ բանկային գործակալների և դիլերների կողմից պետական պարտատոմսերում ներդրումներն ընթացիկ տարվա սեպտեմբերին չեն իրականացվել, իսկ ոչ բանկային ներդրողների կողմից կազմել են 24,6 մլրդ դրամ (2,8 տոկոսի անկում)։

Միաժամանակ պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից արված ներդրումները կազմել են 648 մլն դրամ (աճը` 3,4 անգամ)։ ($1 – 405,06 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև