Հայաստանի կարկտից տուժած համայնքներին ավելի քան 10 հազար բանկային գյուղատնտեսական վարկ է բաժին հասնում. ԿԲ ղեկավար

13.06.2013 19:33
Հայաստանի կարկտից տուժած համայնքներին ավելի քան 10 հազար բանկային գյուղատնտեսական վարկ է բաժին հասնում. ԿԲ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կարկտից տուժած համայնքներին ավելի քան 10 հազար գյուղատնտեսական վարկ է բաժին հասնում, որոնք տրվել են բանկերի կողմից, Արմավիրի մարզում կառավարության արտագնա նիստի ընթացքում հայտնեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Մայիսի 12–ին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության վնասը կազմում է շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական տարածք։ Մայիս–հունիս ամիսներին կարկտահարության դեպքեր են գրանցվել նաև Հայաստանի մի շարք այլ մարզերում, այդ թվում` Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Կարկտահարությունը վնասեց 46 համայնքների գյուղատնտեսական տարածքների ավելի քան 50 տոկոսը, իսկ վնասը գնահատվում է մոտ 25,3 մլրդ դրամ։

ԿԲ ղեկավարը տեղեկացրեց, որ գյուղատնտեսական վարկեր տրամադրող  բոլոր առևտրային բանկերի հետ տուժած գյուղացիներին աջակցություն ցուցաբերելու համար մի քանի սկզբունք կիրառելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Ըստ նրա` մասնավորապես բոլոր գործող գյուղատնտեսական վարկերը որոշվել է դրամի վերածել և ավելացնել դրանց մարման ժամկետը` ընդհուպ մինչև երեք տարով։

«Բացի այդ, բոլոր վարկերը կսուբսիդավորվեն կառավարության կողմից, իսկ ցանկության դեպքում վարկառուները կարող են առևտրային բանկերից լրացուցիչ միջոցներ ստանալ»,– նշեց նա։

Ջավադյանն ընդգծեց նաև, որ յուրաքանչյուր վարկառուի անհատական մոտեցում կցուցաբերվի։

«Արդեն լուրջ խորհրդատվական աշխատանքներ են անցկացվել։ Բոլոր առևտրային բանկերը որոշում են կայացրել նոր գյուղատնտեսական վարկերի տրամադրման ընթացակարգերը հեշտացնելու մասին։ Դրամի վերածման գործընթացը նույնպես կանցկացվի պարզեցված կարգով։ Ոչ մի բարդություն չպետք է լինի»,– ասաց նա։

Մայիսի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Արմավիրի մարզի` մայիսի 12–ին ուժեղ կարկտահարությունից տուժած գյուղացիների վնասը փոխհատուցելու  միջոցառումների ծրագիրը։ ($1 – 411,64 դրամ է)։ —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև