VimpelCom–ը նյույորքյան բորսան փոխարինել է NASDAQ–ով

07.08.2013 15:34
VimpelCom–ը նյույորքյան բորսան փոխարինել է NASDAQ–ով

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  VimpelCom Ltd. դիտորդական խորհուրդը հավանության է արժանացրել ընկերության ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR)  լիստինգի փոխանցումը (NYSE) NASDAQ Global Select Market–ին։

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրությունում, VimpelCom–ն ակնկալում է, որ ADR–ը կսկսի սակարկել NASDAQ Global Select Market–ում 2013 թվականի սեպտեմբերի 10–ին։ Միաժամանակ, ընկերության թիքերը կպահպանվի "VIP"–ում, հաղորդում է rbc.ru–ն։

Ծրագրվում է, որ VimpelCom–ի բաժնետերերի ընդհանուր արտահերթ ժողովը հիմնականում տեխնիկական փոփոխություններ կկատարի ընկերության կանոնակարգում` 2013 թվականի սեպտեմբերի 25–ին բորսայի փոփոխման կապակցությամբ։ Ռեեստրի փակման ամսաթիվը` 2013 թվականի օգոստոսի 19։

VimpelCom Ltd.–ն միավորված հեռահաղորդակցային ընկերություն է, որը ձևավորվել է «ՎիմպելԿոմ» ԲԲԸ–ի ռուսական օպերատորի և ուկրաինական «Կիևսթար» ՓԲԸ–ի միաձուլման արդյունքում։ Ներկայում VimpelCom–ի հիմնական սեփականատերերն են ռուսական Altimo–ն (կառավարում է «Ալֆա–գրուպի» հեռահաղորդակցային ակտիվները), որին պատկանում են 47.9 տոկոս քվեարկող իրավունքները, նորվեգական Telenor–ը` 43% քվեարկող իրավունքներով։

VimpelCom խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում Ռուսաստանում և Ուկրաինայում, Իտալիայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիսըանում, Բուրունդիում, Զիկմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Կանադայում` Beeline, Kyivstar, djuice, Wind, Infostrada, Mobilink, Leo, banglalink, Telecel և Djezzy ապրանքանիշներով։

NASDAQ (անգլերենից կրճատ`  National Association of Securities Dealers Automated Quotation) ամերիկյան արտաբորսայական շուկա, որը մասնագիտանում է բարձրտեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի ուղղությամբ։ ԱՄՆ–ի երեք հիմնական ֆոնդային բորսաներից մեկն է (NYSE և AMEX–ին զուգընթաց)։ Հիմնադրվել է 1971 թվականի փետրվարի 8–ին։ Անվանումն առաջացել է բորսային սկիզբ տված գնանշումների ստացման ավտոմատ համակարգից։

Այս պահին NASDAQ–ում ավելի քան 3 հազար ընկերությունների արժեթղթեր են սակարկում, որոնց թվում կան նաև չորս ռուսական ընկերություններ, այդ թվում` «ՄՏՍ» ԲԲԸ–ն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև