Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2013
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for August 26th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն օգոստոսի 26–ին 406,00 դրամ է կազմել

    Monday, August 26th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 26-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,00 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 26–ին 405,92 դրամ է կազմել

    Monday, August 26th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 26–ի արդյունքներով, օգոստոսի 24–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,12 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,92 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 2.3%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16453,06 դրամ

    Monday, August 26th, 2013

    Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2.3 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 371,35 դրամով` օգոստոսի 26–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16453,06 դրամ։

    Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, August 26th, 2013

    Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1325B133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ընդլայնում է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանների համար առավելությունների ծրագիրը

    Monday, August 26th, 2013

    «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի կողմից թողարկված «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններին զեղչեր և առավելություններ տրամադրող ակումբների և ժամանցային վայրերի շրջանակն ընդլայնվել է` ընդգրկելով նոր ակումբներ և հետաքրքիր ժամանցի վայրեր, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

    ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը տեղի ունեցավ ամառային ճամբարի փակումը

    Monday, August 26th, 2013

    2013 թվականի օգոստոսի 25-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը տեղի ունեցավ ամառային ճամբարի փակումը:

    Հունաստանի Ֆինանսների նախարարությունը մտադիր է արդեն 2014թ.–ին երկիրը վերադարձնել ֆինանսական շուկա

    Monday, August 26th, 2013

    Հունաստանը կարող է արդեն 2014թ.–ի երկրորդ կեսին վերադառնալ ֆինանսական շուկա, կարծում է Հունաստանի Ֆինանսների նախարարության ղեկավար Յանիս Ստուրնարասը։ «Փորձնական մուտքը» տեղի կունենա, եթե հաջորդ տարվա առաջին կեսին Հունաստանը վերադառնա տնտեսության աճին և կկարողանա բյուջեի առաջնային պրոֆիցիտ ցուցադրել, գերմանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում պատմել է Յանիս Ստուրնարասը, գրում է РБК–ն։

    ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ բորսաների փակման մասին տվյալների հիման վրա

    Monday, August 26th, 2013

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` օգոստոսի 26–ի առուվաճառքները սկսել են ցուցիչների աճով`իենի նկատմամբ դոլարի փոխարժեքի կայունացման և նախորդ շաբաթվա ամերիկյան առուվաճառքների դրական դինամիկայի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

    NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի ծավալը նախորդ շաբաթվա ընթացքում 24,26 մլն դոլար է կազմել

    Monday, August 26th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի համախառն ծավալը 2013 թվականի օգոստոսի 20-24–ն ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 24,26 մլն դոլար` օգոստոսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 19,06 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 92,3 մլն դոլար են ձեռք բերել

    Monday, August 26th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներքին շուկայում օգոստոսի 20-24–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 92,3 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 405,60 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։