Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2013
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for August 1st, 2013

    Անգլիայի բանկը բազային հաշվառման տոկոսադրույքն անփոփոխ է թողել` 0.5%–ի մակարդակում

    Thursday, August 1st, 2013

    Անգլիայի բանկը բազային հաշվառման տոկոսադրույքն անփոփոխ է թողել` տարեկան 0.5%–ի մակարդակում։ Այս որոշումը, որը համընկել է վերլուծաբանների ակնկալիքների հետ, ընդունվել է այսօր բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեի նիստում, հաղորդում է РБК–ն։

    Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի հունիսին աճել է 5.9%–ով

    Thursday, August 1st, 2013

    Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները 2013թ.–ի հունիսին, մայիսի համեմատ, ավելացել են 5.9 տոկոսով՝ ամսվա վերջին կազմելով 22.6 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1.35 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

    MasterCard-ի շահույթը երկրորդ եռամսյակում աճել է մինչև 848 մլն դոլար

    Thursday, August 1st, 2013

    MasterCard-ի եռամսյակային շահույթն աճել է 21 տոկոսով մինչև 848 մլն դոլար` գերազանցելով ընկերության ակնկալիքները, հայտնում է Банки.ру պորտալը:

    ՀՀ կառավարությունը կքննարկի ՀՀ ՀՆԱ–ի աճի ցուցանիշներն ըստ ոլորտների

    Thursday, August 1st, 2013

    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց հաջորդ շաբաթ կառավարության նիստի ընթացքում քննարկել տնտեսական աճի ցուցանիշներն ըստ ոլորտների։

    Հուսալի ակտիվների պահանջարկի նվազման ֆոնին ոսկու գինը նվազել է

    Thursday, August 1st, 2013

    Ոսկու գինը չորեքշաբթի կայացած առուվաճառքներից հետո նվազել է, երբ ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական տվյալները նվազեցրել են հուսալի ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը, վկայում են բորսայի տվյալները։

    Լև Խասիսը կզբաղեցնի Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը

    Thursday, August 1st, 2013

    Ռուսական խոշորագույն բանկի` Սբերբանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը կզբաղեցնի X5 Retail Group–ի նախկին ղեկավար Լև Խասիսը, ով 2011թ.–ի աշնանն աշխատանքի է անցել Walmart–ում, հինգշաբթի տեղեկացնում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով մի քանի աղբյուրների։

    Ինտերպոլը տեղեկացրել է Աստանային, որ Ֆրանսիայում ձերբակալել է Աբլյազովին

    Thursday, August 1st, 2013

    Ինտերպոլի ֆրանսիական բյուրոն Ղազախստանին տեղեկացրել է Ֆրանսիայի տարածքում ԲՏԱ Բանկի նախկին բաժնետեր և տնօրենների խորհրդի ղեկավար Մուխտար Աբլյազովի ձերբակալության մասին, հինգշաբթի տեղեկացրել է Ղազախստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։