Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2013
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for August 5th, 2013

    NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարքներ օգոստոսի 5–ին չեն իրականացվել

    Monday, August 5th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա օգոստոսի 5–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 5-ին մեկ դոլարի դիմաց 410,61 դրամ է կազմել

    Monday, August 5th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 5–ի արդյունքներով, օգոստոսի 2–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,50 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,61 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Մետաղի շուկա. ԱՄՆ հակասական տվյալների ֆոնին ոսկու և պղնձի գները տարբեր ուղղություններով էին փոխվում

    Monday, August 5th, 2013

    Նախորդ շաբաթ ոսկու շուկայի առուվաճառքներն առանձնացան զգալի տատանումներով, քանի որ շաբաթը հագեցած էր կարևոր իրադարձություններով, որոնք կարող էին փոխել ներդրողների տրամադրությունները։ Ամերիկյան մակրոտնտեսական վիճակագրությունը հակասական է։ ԱՄՆ ՀՆԱ մակարդակի նախնական գնահատականն այս տարվա երկրորդ եռամսյակում գերազանցել է ներդրողների ակնկալիքները, իսկ ահա աշխատաշուկայի լուրերը ոչ միանշանակ էին` գործազրկության գործակիցը նվազել է մինչև 7.4 տոկոս, բայց նոր աշխատատեղերի թվի տվյալներն ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում հիասթափեցրել են շուկայի մասնակիցներին։

    Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա` հուլիսի 13–ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածի տեսությունը

    Monday, August 5th, 2013

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճեց 0,15 տոկոսով` հասնելով 411,12 դրամի։

    ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, August 5th, 2013

    Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52048145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը մեկնարկեց «Ամառային ներառական ճամբարը»

    Monday, August 5th, 2013

    2013 թվականի օգոստոսի 4-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տան վերաբացմամբ ազդարարվեց «Ամառային ներառական ճամբարի» մեկնարկը։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $7,74 մլն է կազմել

    Monday, August 5th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 29-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 7,74 մլն դոլար` հուլիսի 22–26–ն ընկած ժամանակահատվածում գրանցած 22,28 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան 88,8 մլն դոլար

    Monday, August 5th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 29-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $88,8 մլն՝ մեկ դոլարի դիմաց 409,22 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից: