Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2013
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for August 21st, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն օգոստոսի 21–ին 406,03 դրամ է կազմել

    Wednesday, August 21st, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 21-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,03 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 21–ին 406,27 դրամ է կազմել

    Wednesday, August 21st, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 21–ի արդյունքներով, օգոստոսի 20–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,08 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,27 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Եվրահանձնաժողովը չի բացառում Հունաստանին ֆինանսական օգնության երրորդ փաթեթի հնարավորությունը

    Wednesday, August 21st, 2013

    Եվրահանձնաժողովը չի բացառում Հունաստանին ֆինանսական աջակցության երրորդ փաթեթի տրամադրման հավանականությունը։ Այդ մասին հայտնել է տնտեսական և դրամական հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռենը։ Նա հստակեցրել է, սակայն, որ դա հավանականություններից մեկն է միայն, գրում է РБК–ն։

    Գնաճը Հայաստանում հունվար–հուլիսին գրանցվել է 4,7% մակարդակում

    Wednesday, August 21st, 2013

    Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվար–հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4,7% է կազմել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

    Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի հունիսի 30-ի դրությամբ աճել են 11,1%-ով՝ մինչև 155,4 մլրդ. դրամ

    Wednesday, August 21st, 2013

    ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի հունիսի 30–ի դրությամբ կազմել են 155,4 մլրդ. դրամ՝ 2012թ. դեկտեմբերի 31 -ի համեմատ աճելով 11,1%-ով:

    «Մուդիս» գործակալությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն. ֆինանսների նախարարություն

    Wednesday, August 21st, 2013

    Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի «Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է անվճար Visa Business քարտեր

    Wednesday, August 21st, 2013

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մինչև սեպտեմեբրի 30-ը հրավիրում է առևտրային կետեր ունեցող Բանկի հաճախորդներին օգտվելու հատուկ առաջարկից: «Եթե Ձեր առևտրային կետում տեղադրված են POS-տերմինալներ կամ տեղադրված կլինեն վերոնշյալ ժամանակահատվածում, և եթե Դուք վճարումներ եք ընդունում Առէկսիմբանկի e-commerrce ծառայության միջոցով, ապա Բանկը կտրամադրի Ձեր իսկ կողմից նշված արժույթով մեկական միջազագային Visa Business վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի»,- հաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը:

    ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ ԴՊՀ–ից ստացված տվյալների ակնկալիքով

    Wednesday, August 21st, 2013

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 21–ի առուվաճառքները սկսել են ցուցիչների աճով`ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների վերաբերյալ Կոմիտեի նիստի արձանագրությունների հրապարակման ակնկալիքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։