Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2013
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for August 15th, 2013

    ՌԴ ոսկեարժութային պաշարները մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել են 100 մլն դոլարով

    Thursday, August 15th, 2013

    Ռուսաստանի Դաշնության միջազգային պահուստների ծավալը 2013 թվականի օգոստոսի 2–ից 9–ն ընկած ժամանակահատվածում նվազել է 100 մլն դոլարով, կամ 0.02 տոկոսով, այսօր հայտնել է Ռուսաստանի Բանկի արտաքին և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը, հաղորդում է РБК–ն։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի 15–ին 406.30 դրամ է կազմել

    Thursday, August 15th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 15–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406.30 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 15–ին 406.68 դրամ է կազմել

    Thursday, August 15th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 15–ի արդյունքներով, օգոստոսի 14–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,26 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406.68 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԿԲ–ն ամառվա ընթացքում հինգերորդ անգամ տեղաշարժում է արժութային միջակայքի սահմանները

    Thursday, August 15th, 2013

    Ռուսաստանի բանկը կրկին տեղաշարժել է բիվալյուտային զամբյուղի միջակայքը, այս անգամ` հինգ կոպեկով դեպի վեր։ Այս մասին որոշում է կայացվել 2013 թվականի օգոստոսի 14-ին, նշվում է ՌԴ ԿԲ նյութերում։ Այսպիսով, միջակայքի սահմանները տեղաշարժվել են 32-39 ռուբլով, հայտնում է РБК–ն։

    ՀՀ բանկերը երկրորդ եռամսյակում պետական պարտատոմսերում 182.6 մլրդ դրամ են ներդրել

    Thursday, August 15th, 2013

    Հայաստանի բանկերը 2013 թվականի երկրորդ եռամսյակի վերջին պետական պարտատոմսերում ներդրել են շուրջ 182.6 մլրդ դրամ, ինչը 2.5 տոկոսով շատ է տարեսկզբի ցուցանիշից։ Սա է վկայում «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծությունը, որն իրականացվել է 2013 թվականի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա։

    ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել

    Thursday, August 15th, 2013

    Ճապոնական իենի արժևորման ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 15–ի առուվաճառքները սկսել են նվազումով, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։