Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2013
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for August 22nd, 2013

    ԱՀԸ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

    Thursday, August 22nd, 2013

    «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի (ԱՀԸ) անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը 2013թ.-ի օգոստոսի 21-ից թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 22–ին 406.10 դրամ է կազմել

    Thursday, August 22nd, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 22–ի արդյունքներով, օգոստոսի 21–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.17 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406.10 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի 22–ին 406.31 դրամ է կազմել

    Thursday, August 22nd, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 22-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406.31 դրամ է կազմել:

    Հայաստանի ֆինանսների նախարարությունը կատարելագործել է էլեկտրոնային պետվճարումների համակարգը. Ֆիննախ

    Thursday, August 22nd, 2013

    ՀՀ ֆինանսների նախարարությունը համալրել է պետական վճարումների էլեկտրոնային (e-payments.am) համակարգը, այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆինանսների նախարարությունից։

    ՀՀ կառավարությունը շահութահարկից կազատի եվրապարտատոմսերով ներդրումներ իրականացնող ոչ ռեզիդենտներին

    Thursday, August 22nd, 2013

    ՀՀ կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ լրացումներ է կատարել «Շահութահարկի մասին» օրենքում, որի համաձայն, արտարժույթով հայկական պետական պարտատոմսերի ներդրումներից ոչ ռեզիդենտների կողմից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։

    ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված օվերդրաֆտների ծավալը երկրորդ եռամսյակում 275,9 մլրդ դրամ է կազմել

    Thursday, August 22nd, 2013

    ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված օվերդրաֆտների ծավալը երկրորդ եռամսյակում կազմել է 275,9 մլրդ դրամ`նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 16,1 տոկոսով։ Սրա վկայությունն է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, որը կազմվել է 2013թ.–ի երկրորդ եռամսյակում բանկերի ֆինանսական միջանկյալ հաշվետվությունների հիման վրա։

    «Ռեսո» ՓԲԸ-ն ՀՀ և ԼՂՀ տարածքում ապահովագրական գործակալների և գործակալական խմբի կոորդինատորների հավաքագրման նոր փուլի մեկնարկ է հայտարարում

    Thursday, August 22nd, 2013

    «Ռեսո» ՓԲԸ-ն ՀՀ և ԼՂՀ տարածքում ապահովագրական գործակալների և գործակալական խմբի կոորդինատորների հավաքագրման նոր փուլի մեկնարկ է հայտարարում, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։

    ԴՊՀ նիստի արձանագրությունները հրապարակելուց հետո ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

    Thursday, August 22nd, 2013

    ԴՊՀ նիստի արձանագրությունները հրապարակելուց հետո ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 12–ի առուվաճառքները բացել են նվազումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։