Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2013
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for August 16th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի 16–ին 406,67 դրամ է կազմել

    Friday, August 16th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 15–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,67 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 16–ին 406,42 դրամ է կազմել

    Friday, August 16th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 16–ի արդյունքներով, օգոստոսի 15–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,20 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,42 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 7 ամիսներին կազմել են 4 մլրդ դրամ

    Friday, August 16th, 2013

    Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի հունվար–հուլիսն ընկած ժամանակահատվածում կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 68,7 տոկոսը կամ մոտ 4 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

    Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացումը վարկերի թանկացման չի հանգեցնի. փորձագետ

    Friday, August 16th, 2013

    Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացումը, վարկերի դրույքաչափերի աճի չի հանգեցնի, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

    Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը երկրորդ եռամսյակում կազմել է 3.5 մլրդ դրամ` ավելանալով 5.1%–ով

    Friday, August 16th, 2013

    Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2013 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է մոտ 3.5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 5.1%–ով։

    Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը յոթ ամսում կազմել է 5,8 մլրդ դրամ` ավելանալով 19,8%–ով

    Friday, August 16th, 2013

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–հուլիս ամիսներին ԱՊՊԱ-ի 30373 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 5,8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,8 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

    ՌԴ–ի` ոչ մեծ եկամուտ ունեցող քաղաքացիները կարող են զրկվել վարկով բնակարան գնելու հնարավորությունից

    Friday, August 16th, 2013

    Հիփոթեքային բնակարանային վարկավորման գործակալությունը (ՀԲՎԳ) Ֆինանսների նախարարություն է հղել վարկառուների վարկային առավելագույն բեռնվածության սահմանափակման վերաբերյալ առաջարկությունները` օպտիմալ համարելով սահմանել վարկառուի եկամտի նկատմամբ վարկի ամսական վճարման գումարի սահմանային հարաբերակցությունը (debt to income, DTI ցուցանիշ) 45 տոկոսի մակարդակում։ Այդ մասին «Կոմերսանտին» պատմել է գործակալությանը մոտ կանգնած աղբյուրը, գրում է banki.ru–ն։

    Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 5.2%–ով և 195.1 մլրդ դրամ կազմել

    Friday, August 16th, 2013

    Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2013 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել են 5.2 տոկոսով կամ 9.6 մլրդ դրամով` հունիսի 30–ի դրությամբ կազմելով մոտ 195.1 մլրդ դրամ։

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013 թ. II եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը

    Friday, August 16th, 2013

    «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» ֆինանսատնտեսական տեղեկագրի 2013թ.–ի երկրորդ եռամսյակի հերթական համարը: