Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2013
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for August 2nd, 2013

    Ոսկու գինը չբարձրացավ 1300 դոլ./ունցիա մակարդակից

    Friday, August 2nd, 2013

    Ոսկին չկարողացավ բարձրանալ 1300 դոլ./ունցիա գնային մակարդակից ։ Նյու Յորքի COMEX բորսայում ոսկու ակտիվ ֆյուչերսը (դեկտեմբեր) այսօր վաճառվում է 1282,5-1309,0 դոլ./ունցիա միջակայքում։ Ոսկով իրականցված վերջին գործարքի գինն ընթացիկ ժամանակահատվածում կազմում է 1287,6 դոլ./ունցիա, ինչը 23,6 դոլարով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը 2013թ.–ի օգոստոսի 1–ի արդյունքներով կազմել է 1311,2 դոլ./ունցիա։

    «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի «Հոգատար» ArCa Classic քարտի քարտապաններին կտրամադրվեն նոր առավելություններ

    Friday, August 2nd, 2013

    «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ընդլայնել է «Հոգատար» ArCa Classic քարտի առավելությունները, և այսուհետ քարտապանները ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում կստանան 5-8% զեղչ նախկին 5%-ի փոխարեն, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

    Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի մայիսին աճել է 9,9%–ով` կազմելով 339,6 հազար դրամ

    Friday, August 2nd, 2013

    Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի մայիսին, 2012թ.–ի մայիսի համեմատ, աճել է 9,9 տոկոսով` կազմելով 339 608 դրամ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

    S&P 500 ամերիկյան ցուցիչն առաջին անգամ պատմության մեջ բարձրացել է 1700 կետից

    Friday, August 2nd, 2013

    S&P 500 «լայն շուկայի» ցուցիչն առաջին անգամ պատմության մեջ հաղթահարել է 1700 կետի նիշը։ Երևանի ժամանակով 18։10–ին S&P 500–ը բարձրացել է 18.74 կետով (+1,11%)` մինչև 1704,42։