Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2013
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for August 8th, 2013

    ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի յոթերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

    Thursday, August 8th, 2013

    2013թ.-ի օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում:

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 8-ին մեկ դոլարի դիմաց 408,60 դրամ է կազմել

    Thursday, August 8th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 8–ի արդյունքներով, օգոստոսի 7–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,89 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 408,60 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

    Thursday, August 8th, 2013

    Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել 2021 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB10172218) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2013թ.–ի II եռամսյակում 1,62% է կազմել

    Thursday, August 8th, 2013

    Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում 1,62% է կազմել՝ առաջին եռամսյակի նույն ցուցանիշի 1,39%-ի դիմաց:

    Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում աճել է 4.82%–ով` մինչև 1 340.9 մլրդ դրամ

    Thursday, August 8th, 2013

    Հայկական բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց համախառն դեպոզիտները 2013 թվականի II եռամսյակում աճել են 4.82%–ով` մինչև 1 340.9 մլրդ դրամ։

    ԴՊԲ–ի հայտարարությունների ֆոնին ՌԴ–ի ֆոնդային առուվաճառքներն ավարտվել են նվազումով

    Thursday, August 8th, 2013

    Առևտրային նստաշրջանը ռուսական ֆոնդային շուկայում ավարտվել է հիմնական ցուցիչների նվազմամբ։ Մոսկովյան միջբանկային արժութային բորսան` ՄՄԱԲ–ն, նվազել է 0.13 տոկոսով` մինչև 1362.91 կետը։ РТС ցուցիչն առևտրային նստաշրջանի ավարտին նվազել է 0.28 տոկոսով` մինչև 1301.28 կետը։ Օրվա արդյունքներով առուվաճառքի ծավալը կազմել է 414.5 մլրդ ռուբլի։