ԿԲ–ն ամառվա ընթացքում հինգերորդ անգամ տեղաշարժում է արժութային միջակայքի սահմանները

15.08.2013 14:56
ԿԲ–ն ամառվա ընթացքում հինգերորդ անգամ տեղաշարժում է արժութային միջակայքի սահմանները

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը կրկին տեղաշարժել է բիվալյուտային զամբյուղի միջակայքը, այս անգամ` հինգ կոպեկով դեպի վեր։ Այս մասին որոշում է կայացվել 2013 թվականի օգոստոսի 14-ին, նշվում է ՌԴ ԿԲ նյութերում։ Այսպիսով, միջակայքի սահմանները տեղաշարժվել են 32-39 ռուբլով, հայտնում է  РБК–ն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Ռուսաստանի բանկն արդեն տեղաշարժել էր միջակայքի սահմանները 5 կոպեկով դեպի վեր։ Նախորդ երկու ամիսներին միջակայքի սահմանները տեղաշարժվել էին երեք անգամ։ 2013 թվականի մայիսին միջակայքը սահմանափակվել էր 31,65 և 38,65 ռուբլի նիշերով։

Կուտակված ինտերվենցիաների մեծությունը, որը գործառնական ինտերվալի սահմանների շարժման է հանգեցնում 5 կոպեկով, անփոփոխ է մնացել ` 450 մլն դոլար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև