NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 30–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

30.08.2013 18:12
NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 30–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա օգոստոսի 30–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է օգոստոսի 29–ին։ Առուվաճառքի արդյունքում` ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 3,7 մլն դոլարի (շուրջ 1.5 մլրդ դրամ) 23 գործարք, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել էր մեկ դոլարի դիմաց 406,01 դրամ։

Օգոստոսի 30–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 406,24 դրամ, 1 եվրոն` 537,66 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև