Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

07.10.2013 17:52
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5206A148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 984  մլն դրամ է, որից 935 մլն դրամը` մրցակցայինը։

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1374 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1835 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 457 712 226 դրամ ($1 – 405,29 դրամ է)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև