Գնաճը Հայաստանում հունվար–սեպտեմբերին գրանցվել է 5,6% մակարդակում

21.10.2013 14:14
Գնաճը Հայաստանում հունվար–սեպտեմբերին գրանցվել է 5,6% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2013 թվականի հունվար–սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 5,6% է կազմել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ 12 ամսվա գնաճը սեպտեմբերին կազմել է 8,2 տոկոս։

Ըստ տվյալների` տնտեսական ակտիվության աճը 2013թ.–ի հունվար–սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3,2 տոկոս։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2013 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 6,2%–ի չափով։ –0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև