Unicode–ից խնդրել են ռուբլու նշանի համար չօգտագործել հայկական այբուբենի 36–րդ տառը

12.12.2013 17:38
Unicode–ից խնդրել են ռուբլու նշանի համար չօգտագործել հայկական այբուբենի 36–րդ տառը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Unicode–ից խնդրել են ռուբլու նշանը գրելու համար չօգտագործել հայերեն այբուբենի 36–րդ տառը (U+0554), որն առաջին հայացքից նման է ռուսական արժույթի նշանին։ Այս մասին նշվում է կոնսորցիումի հրապարակային հաղորդագրության մեջ, հաղորդում է lenta.ru–ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուբլու նոր գրաֆիկական սիմվոլին նվիրված բանավեճին մասնակցել է նաև Մայքլ Էվերսոնը, ով նոր նշանները շրջանառության մեջ մտցնելու բազմաթիվ առաջարկների հեղինակն է։ Նա նշել է, որ արդեն աշխատում է Unicode–ում ռուբլու նոր նիշը ներառելու ուղղությամբ։

Unicode–ում ռուբլու նոր նշանի ներառմանը վերաբերող բանավեճերը հազվագյուտ են։ Այնուամենայնիվ, մինչև հիմա դա չի արվել։ Ինչպես բացատրել է Էվերսոնը, այդ ամենի համար հարկավոր էր, որպեսզի սիմվոլը պաշտոնապես հաստատվի։

Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 11–ին պաշտոնապես հաստատեց ռուսական արժույթի գրաֆիկական նշանը։ Ռուբլու սիմվոլը «Р» տառն է` վրան հորիզոնական գծով։ ՌԴ ԿԲ—ն նախատեսում է հաջորդ տարի դրամահատել մեկ ռուբլանոց մետաղադրամ նոր նշանով, ինչպես նաև օգտագործել այն թղթադրամների վրա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև