ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

16.12.2013 14:59
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 16–ին 500 մլն դրամի կարճաժամկետ պետական (գանձապետական)  պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 26 շաբաթ մարման ժամկետով AMGT26166148 սերիայով պարտատոմսերը։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 450 մլն դրամ, որից 1 մլրդ 335 մլն դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2530 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.3399 տոկոս ( $1 – 404,95 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև