Հայաստանի և Ռուսաստանի կենտրոնական դեպոզիտարիաները ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր են կնքել

04.02.2014 14:17
Հայաստանի և Ռուսաստանի կենտրոնական դեպոզիտարիաները ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա՝ Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ), և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքեցին ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր, հայտնում է NASDAQ OMX ARMENIA ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունը։

Համաձայն պայմանագրի` ԱՀԴ-ն վարելու է ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը, որում հաշվառվում են ՀԿԴ-ի հաճախորդների արժեթղթերի հաշիվները, ինչպես նաև իրականացնելու է համապատասխան գործառնություններ այդ հաշիվներով և մատուցելու է արժեթղթերով սահմանված իրավունքների կատարման հետ կապված այլ հարակից ծառայություններ:

Ներկայում ԱՀԴ-ն արդեն հաշվեհամար ունի ՀԿԴ–ում։  Փոխգործակցության երկկողմանի կապը թույլ է տալիս առավել արդյունավետ իրականացնել անդրսահմանյան դեպոզիտար գործառնությունները:

Ներկայում ԱՀԴ-ն ունի անվանատիրոջ հաշիվների 8 երկրների դեպոզիտարիաներում՝ ներառյալ 6 երկկողմանի կապեր Euroclear Bank S.A./N.V., Clearstream Banking S.A., Ղազախստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Բելառուսի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Ադրբեջանի Ազգային Դեպոզիտար Կենտրոնի և Ղրղզստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում: Բացի ԱՀԴ-ում բացված օտարերկրյա անվանատիրոջ հաշվից, ՀԿԴ-ն հաշիվներ ունի նաև Ղազախստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում և Clearstream Banking Luxemburg-ում:

Բացի ԱՀԴ-ում բացված օտարերկրյա անվանատիրոջ հաշվից, ՀԿԴ-ն հաշիվներ ունի նաև Ղազախստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում և Clearstream Banking Luxemburg-ում:

2014 թվականի հունվարին Ռուսաստանի Կենտրոնական դեպոզիտարիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան համագործակցության հուշագիր ստորագրեցին` փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման համար։

Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիա (ԱՀԴ) ոչ բանկային վարկային կազմակերպությունը (ԱՀԴ ՈԲՎԿ ՓԲԸ) Ռուսաստանի Դաշնության կենտրոնական դեպոզիտարիան է և հանդիսանում է Մոսկվայի Բորսաների Խմբի մի մաս:

ԱՀԴ-ն հիմնադրվել է 1996թ. հունիսի 27-ին: ԱՀԴ-ն Ռուսաստանի ազգային համարակալման գործակալությունն է, ինչպես նաև համարակալման գործակալության փոխարինող ԱՊՀ երկրներում՝ միջազգային ISIN և CFI կոդերի շնորհման իրավունքով: Միջազգային ռեյտինգավորող գործակալություն՝ Thomas Murray-ը, ԱՀԴ-ին, որպես կենտրոնական դեպոզիտարիա, շնորհել է AA- վարկանիշ: ԱՀԴ-ում հաշվառված արժեթղթերի ընդհանուր ծավալը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21,8 տրլն ռուբլի:

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է և պահառուն: ՀԿԴ-ն հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի դուստր ընկերություն և կազմում NASDAQ OMX Group Inc.-ի մի մաս:

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմալացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 7 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,300 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև