Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2013 թվականին աճել են 22,78%–ով` կազմելով 2 941,05 մլրդ դրամ

12.02.2014 19:35
Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2013 թվականին աճել են 22,78%–ով` կազմելով 2 941,05 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2013թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ  կազմել են 2 941,05 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով տարեսկզբի համեմատ 22,78 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` համախառն ակտիվների մեծությամբ առաջատարն է Ամերիաբանկը` 315,05 մլրդ դրամ ցուցանիշով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը` 28,56%)։ Բանկերի համախառն ակտիվներում Ամերիաբանկին բաժին է հասնում դրանց մեծության 10,7 տոկոսը։

Համախառն ակտիվների ծավալով երկրորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 299,7 մլրդ դրամ (աճը` 41,84%), այնուհետև` Արդշինինվեստսբանկը ` 270,9 մլրդ դրամ (աճը` 36,44%), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ` ավելի քան 267,8 մլրդ դրամ (աճը` 8,25%) և HSBC Բանկ Հայաստանը` մոտ 249,4 մլրդ դրամ  (աճը` 17,94%)։

2013թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև