MtGox բիտկոինների խոշորագույն բորսան իր սնանկության մասին հայտնել է ԱՄՆ իշխանություններին

11.03.2014 12:24
MtGox բիտկոինների խոշորագույն բորսան իր սնանկության մասին հայտնել է ԱՄՆ իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. BitCoin կրիպտարժույթով առևտրով զբաղվող MtGox խոշորագույն և հնագույն բորսան ամերիկյան իշխանություններին հայտնել է իր սնանկության մասին` համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով Դալլասում։ Ավելի վաղ համապատասխան փաստաթղթեր էին ներկայացվել Ճապոնիայի իշխանություններին Տոկիոյում։

Այդ քայլով բորսան ցանկանում է պաշտպանվել ԱՄՆ քաղաքացիների կողմից նախաձեռնած դատական հետապնդումներից, իսկ դա անխուսափելի է, քանի որ նրանք կորցնում են BitCoin–ով պահվող իրենց խնայողությունները։ Այսպես, Իլլինոյս նահանգում բորսայի դեմ արդեն հայց է ներկայացվել  բորսայում առևտուր իրականացնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների անունից։ Ընդհանուր առմամբ, բորսայի տվյալներով, այն պարտք է 127 հազար ներդրողների, որոնցից միայն հազարը ճապոնացիներ են, հաղորդում է РБК–ն։

Փետրվարի 25–ին  աշխատանքն է դադարեցրել բորսայի կայքը, իսկ սոցիալական ցանցերի էջերից հեռացվել են բոլոր գրառումները։ Ընկերության «ինքնասպանությունը» լուրջ մտահոգություն է առաջացրել ներդրողների շրջանում, որոնցից մի քանիսը MtGox–ում պահում էին ԱՄՆ հարյուր հազարավոր դոլարներին համարժեք ակտիվներ։

Bitcoin–ն ապակենտրոնացված էլեկտրոնային վճարային համակարգ է, որը չունի ադմինիստրատոր կամ դրա որևէ նմանակ։ Այդ համակարգի հաշվարկային միջոցները` բիտկոինները, կարող են օգտագործվել ապրանքների և ծառայությունների էլեկտրոնային վճարման համար այն վաճառողների մոտ, ովքեր պատրաստ են դրանք ընդունել։

Բացի այդ, կա բիտկոինը սովորական փողով փոխարինելու հնարավորություն առուվաճառքի մասնագիտացված հարթակների կամ փոխանակիչների միջոցով։ Սովորական էլեկտրոնային փողից դրանց առանցքային տարբերությունն արժույթի անանուն լինելն է, քանի որ նոր բիտկոինների թողարկումը կարող է կատարվել ցանկացած մեկի կողմից, ով կատարում է համակարգի բոլոր անհրաժեշտ պայմանները։

Արժույթի անանուն լինելն այն պատճառներից մեկն է, որով կառավարությունները հրաժարվում են այն դիտարկել որպես լեգիտիմ ֆինանսական գործիք։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև