Սբերբանկը, ՎՏԲ–ն և НОМОС–Բանկը ներառվել են Forbes Global 2000 ցուցակում

08.05.2014 13:57
Սբերբանկը, ՎՏԲ–ն և НОМОС–Բանկը ներառվել են Forbes Global 2000 ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի 2 հազար խոշորագույն հանրային ընկերությունների 11–րդ ամենամյա վարկանիշային ցուցակում (Forbes Global 2000) ներառվել են 28 ռուսական ընկերություններ, որոնց թվում երեք բանկ կա` Սբերբանկը, ՎՏԲ–ն և НОМОС–Բանկը, հաղորդում է Банки.ру–ն։

Forbes ամսագրի ներկայացրած վարկանիշայի աղյուսակը հիմնված է չորս առանցքային ցուցիչի հանրագումարի վրա` հասույթ, շահույթ, ակտիվներ և շուկայական կապիտալիզացում։ Պատվավոր առաջին տեղում են Չինաստանում գործող ընկերությունները։ ICBC բանկը երկրորդ անգամ անընդմեջ հայտնվել է առաջին տեղում, երկրորդ տեղում է China Costruction Bank–ը, երրորդը Agricultural Bank of China–ն է։ Ամերիկյան JP Morgan Chase–ը հայտնվել է չորրորդ հորիզոնականում։ Նրան են հետևում ևս չորս ամերիկյան ընկերությունները` Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային կայսրությունը, ExxonMobil նավթագազային կորպորացիան, General Electric կոնցեռնն ու Wells Fargo բանկը։ Լավագույն տասնյակը եզրափակում են Չինաստանի ևս երկու ներկայացուցիչ` Bank of China–ն և PetroChina նավթագազային ընկերությունը։

Ըստ Forbes–ի տվյալների` 2 հազար խոշորագույն ընկերությունների համախառն ցուցանիշներն են 38 տրիլիոն դոլարի հասույթ, 3 տրիլիոն դոլարի շահույթ։ Նրանք 161 տրիլիոն դոլարի ակտիվ են կառավարում և շուկայի կողմից 44 տրիլիոն են գնահատվում։ Forbes Global 2000–ում գերիշխող դիրքում են ֆինանսական հատվածի ներկայացուցիչները (467 մասնակից, 2013 թ.–ի համեմատ երկու մասնակից պակաս է)։ Նրանց են հետևում նավթագազային ընկերությունները (125), ապահովագրական ընկերությունները (114) և ծառայություններ մատուցող ընկերությունները (110)։

Սբերբանկը 56,5 մլրդ դոլարի հասույթով, 11,4 մլրդ դոլարի շահույթով, 554,2 մլրդ ակտիվով և 51,5 մլր դոլարի կապիտալիզացիայով հայտնվել է Forbes Global 2000–ի 58–րդ հորիզոնականում։ ՎՏԲ–ն  (22,8 մլրդ դոլարի շահույթ) զբաղեցրել է 263–րդ տեղը, НОМОС– Բանկը (3,4 մլրդ դոլարի շահույթ)` 1444–րդ տեղը։ Ռուսական ընկերություններից աղյուսակում են հայտնվել նաև «Գազպրոմը» (21–րդ տեղ), «Ռոսնեֆտը» (34), «ЛУКОЙЛ»–ը (83), «Սուրգունտնեֆտեգազ»–ը (198), «Տրանսնեֆտը» (279) և «Սիստեմա» ԲՖԿ–ն (384)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև