ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումներն ապրիլի վերջին 147.9 մլրդ դրամ են կազմել` մեկ ամսում ավելանալով 0.3%–ով

11.06.2014 18:04
ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումներն ապրիլի վերջին 147.9 մլրդ դրամ են կազմել` մեկ ամսում ավելանալով 0.3%–ով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները 2014թ.–ի ապրիլի վերջին կազմել են 147.9 մլրդ դրամ (առանց կուտակված տոկոսների), ինչը 0.3 տոկոսով շատ է 2014թ.–ի մարտի ցուցանիշից, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրից։

Միաժամանակ, Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալն ապրիլին կազմել է 147.8 մլրդ դրամ։

Տնային տնտեսությունների վարկավորման ծավալը 2014թ.–ի ապրիլի դրությամբ կազմել է 111,7  մլրդ դրամ, ինչը 1.7 տոկոսով շատ է նախորդ ամսվա ցուցանիշից։

Միաժամանակ տնտեսության բոլոր ոլորտներում հատկացված վարկերի ընդհանուր ծավալում տնային տնտեսություններին հատկացված վարկերի ծավալը կազմել է 75.5 տոկոս, ընդ որում 78.7 մլրդ դրամը կազմել են ազգային արժույթով հատկացված վարկերը, իսկ 33 մլրդ դրամը` արտարժույթով։

Միաժամանակ, ապրիլի արդյունքներով, ձեռնարկությունների վարկավորման ծավալը կազմել է շուրջ 33.5 մլրդ դրամ` 2014թ.–ի մարտին գրանցված 34.6 մլրդ դրամի դիմաց (3% անկում)։

ԿԲ տվյալների համաձայն, տնտեսության բոլոր ոլորտներում հատկացված վարկերի ընդհանուր ծավալում ձեռնարկություններին հատկացված վարկերի ծավալը կազմել է 22,7 տոկոս, ընդ որում 13 մլրդ դրամը կազմել են ազգային արժույթով հատկացված վարկերը, իսկ 12.1 մլրդ դրամ` արտարժույթով հատկացված վարկերը։

2014թ.–ի ապրիլի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 33 վարկային կազմակերպություն։ ($1 –ը` 411,67 դրամ)  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև