ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումները հունվարի վերջին 113,9 մլրդ դրամ են կազմել

14.03.2013 14:51
ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումները հունվարի վերջին 113,9 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները 2013թ.–ի հունվարի վերջին կազմել են 113,9 մլրդ դրամ (առանց կուտակված տոկոսների), ինչը 0,4 տոկոսով շատ է 2012թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրից։

Տնային տնտեսությունների վարկավորման ծավալը 2013թ.–ի հունվարի դրությամբ կազմել է 81,4 մլրդ դրամ, ինչը 1 տոկոսով շատ է 2012թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից։

Միաժամանակ տնտեսության բոլոր ոլորտներում հատկացված վարկերի ընդհանուր ծավալում տնային տնտեսություններին հատկացված վարկերի ծավալը կազմել է 71,4 տոկոս, ընդ որում 58,5 մլրդ դրամը կազմել են ազգային արժույթով հատկացված վարկերը, իսկ 22,9 մլրդ դրամը` արտարժույթով։

Միաժամանակ հունվարի արդյունքներով ձեռնարկությունների վարկավորման ծավալը կազմել է շուրջ 30,7 մլրդ դրամ` 2012թ.–ի դեկտեմբերին գրանցված 31 մլրդ դրամի դիմաց (0,9% անկում)։

ԿԲ տվյալների համաձայն, տնտեսության բոլոր ոլորտներում հատկացված վարկերի ընդհանուր ծավալում ձեռնարկություններին հատկացված վարկերի ծավալը կազմել է 26,9 տոկոս, ընդ որում 11,6 մլրդ դրամը կազմել են ազգային արժույթով հատկացված վարկերը, իսկ 19,1 մլրդ դրամ` արտարժույթով։

2012թ.–ի հունվարի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն։ ($1 – 412,75 դրամ)  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև