Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2014թ.–ի ապրիլին աճել է 1.2%–ով` մինչև 559.3 մլրդ դրամ

13.06.2014 11:54
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2014թ.–ի ապրիլին աճել է 1.2%–ով` մինչև 559.3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2014 թվականի ապրիլի վերջին կազմել է 559,3 մլրդ դրամ` 2014 թվականի մարտի  ցուցանիշի համեմատ ավելանալով 1.2 տոկոսով: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ, տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդներն ապրիլի վերջին կազմել են ավելի քան  481,1 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների շուրջ 86 տոկոսը՝ մարտի համեմատ աճելով 0.6 տոկոսով:
Հայաստանի տնային տնտեսությունների դրամային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում  կազմել է շուրջ 267 մլրդ դրամ՝ մարտի համեմատ ավելանալով 4.3 տոկոսով:

Առևտրային բանկերի կողմից 2014թ.–ի ապրիլի վերջին  ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1 602,9 դրամ՝ ավելանալով 2.7 տոկոսով:

2014 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ: ($1 – 411,75 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև