ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում ավելացվել է TelCell-ի միջոցով դրամի մուտքագրման սահմանաչափը

03.07.2014 16:29
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում ավելացվել է TelCell-ի միջոցով դրամի մուտքագրման սահմանաչափը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում TelCell տերմինալների միջոցով կարելի է կատարել բանկային/քարտային հաշիվների համալրում և վարկերի մարում դրամի մուտքագրման ավելացված սահմանաչափով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի տերմինալային համակարգում կատարվող բոլոր տեսակի վճարումների սահմանաչափը 60 հազ. դրամից բարձրացվել է մինչև 100 հազ. դրամ:

«Այս փոփոխություններն ապահովում են հաճախորդների հարմարավետության նոր մակարդակ, որոնք կատարում են 60 հազ. դրամից ավել գումարի գործառնություններ տերմինալների միջոցով: Նրանք տնտեսում են իրենց ժամանակն ու միջնորդավճարի վրա ծախսվող գումարը, քանի որ հնարավոր է միանգամից մուտքագրել 100 հազ. դրամ` վճարելով միջնորդավճար մեկ անգամ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Բանկի 49 մասնաճյուղերում տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որոնց միջոցով կարելի է կատարել բանկային գործարքներ հաշված րոպեների ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային/քարտային հաշիվների համալրումն ու վարկերի մարումը TelCell տերմինալների միջոցով կատարվում է առցանց երկուշաբթիից-ուրբաթ` 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ին: Մնացած օրերին և ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Տերմինալների միջոցով վճարումների գործընթացը բավականին մատչելի է և պահանջում է հաշված րոպեներ: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ Բանկն ունի երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 67 մասնաճյուղ:-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև