Եվրախումբն ապաարգելափակել է Կիպրոսին 350 մլն եվրոյի հատկացումը

07.11.2014 12:26
Եվրախումբն ապաարգելափակել է Կիպրոսին 350 մլն եվրոյի հատկացումը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բրյուսելում կայացած Եվրախմբի նիստում եվրագոտու ֆինանսների նախարարներն արգելափակումից հանել են Կիպրոսին 350 մլն եվրոյի չափով ֆինանսական հերթական հատկացումը  Սակայն այս քայլը նրանք կատարել են ոչ առանց վերապահումների` հասկացնելով, որ հետագայում միջոցների հատկացման գործընթացը կարող է դադարեցվել, եթե խախտվեն նախորդ տարվա մարտին համաձայնեցված երկրի տնտեսության կայունացման ծրագրի պայմանները, հայտնում է Banki.ru–ն։

Այդպիսի որոշում է ընդունվել, երբ Կիրոսի ֆինանսների նախարար Հարիս Գեորգիադիսը կարողացել է համոզել իր գործընկերներին, որ կիպրոսյան իշխանություններն արել են հնարավորինը, որպեսզի շտկեն բանկերի պարտատերերի սեփականության օտարման ընթացակարգի դյուրացման մասին օրենքի գործողությունը սահմանափակող օրենսդրական ակտերի ընդունման հետ կապված դրությունը։ Միջազգային վարկատուներն` ի դեմս ԵՄ–ի և ԱՄՀ–ի, ընկալել են դա որպես վարկային աջակցության տրամադրման համաձայնագրի պայմանների հնարավոր խախտում, քանի որ մասնավոր պարտքերի վերակառուցման մասին օրենքն ընդգրկվել է կայունացնող ծրագրում, և պահանջել են անհրաժեշտ լրացումներ կատարել։ Հոկտեմբերի վերջին օրը Կիպրոսի գերագույն դատարանն ընդդիմադիր մեծամասնության ընդունած այդ չորս օրենսդրական ակտերը ոչ սահմանադրական է ճանաչել։

Կիպրոսի ֆինանսների նախարար Հարիս Գեորգիադիսը եվրախմբի նիստից հետո հայտարարել է. «Մենք պետք է խուսափենք այն գործողություններից, որոնք կարող են վտանգել ծրագրի կատարման հեռանկարները»։ Ըստ նրա, ներկայում ինչպես երբեք պետք է պահպանել և ամրապնդել վստահությունը կիպրոսյան տնտեսության նկատմամբ, ինչը կարևորագույն պայման է դրա վերականգնման և հետագա կայուն զարգացման համար։

Ակնկալվում է, որ սեպտեմբերից ձգձգված վարկային օգնության տրանշը Կիպրոսին կհատկացվի դեկտեմբերի 8–ին։ Մոտավորապես նույն ժամանակ էլ ԱՄՀ–ն պետք է որոշում ընդունի հանրապետությանը 86 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության իր մասնաբաժնի տրամադրման մասին, որը նույնպես արգելափակվել էր։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև