ESM–ն Կիպրոսին ֆինանսական օգնության առաջին տրանշն է փոխանցել

14.05.2013 13:10
ESM–ն Կիպրոսին ֆինանսական օգնության առաջին տրանշն է փոխանցել

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կայունացնող մեխանիզմը (ESM) հաստատել է Կիպրոսին 3 մլրդ եվրո ընդհանուր գումարի ֆինանսական առաջին տրանշի տրամադրման մասին տեղեկությունը։ Այս մասին նշվում է հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Տրանշը կիրականացվի երկու վճարումով։ Առաջինը, որի չափը կազմում է 2 մլրդ եվրո, փոխանցվել է այսօր։ 1 մլրդ եվրոյի երկրորդը կհատկացվի մինչև 2013 թվականի հունիսի 30–ը։ Երկու վճարումներն էլ կհատկացվեն կանխիկ և կուղղվեն պետական հատվածի կարիքների լրացմանը։

ԵԿՄ–ի հաղորդագրության մեջ ասվում է, որ դրամական տրանշը կնպաստի եվրագոտու ֆինանսական կայունության վերականգնմանը և կօգնի ժամանակ շահել Կիպրոսի համար, հաղորդում է rbc.ru–ն։

Նշենք, որ ապրիլի վերջին Կիպրոսի խորհրդարանը հաստատել է բանկային դեպոզիտների մի մասի դուրսգրման քայլերի ծրագիրը, որն անհրաժեշտ է հանրապետությանն արտասահմանյան գործընկերներից վարկային աջակցություն ստանալու համար։

Կիպրոսի ֆինանսական կարիքը գնահատվում է 23 մլրդ եվրո, որոնցից 9 մլրդ եվրոն կհատկացնի ԵԿՄ–ն, 1 մլրդ եվրոն` Արժույթի միջազգային հիմնադրամը։ Մնացած 13 մլրդ եվրոն պետք է ներգրավի Կիպրոսը։

Առանց վարկատուների հետ պայմանավորվածության Կիպրոսի ֆինանսական համակարգն անկում կապրեր, որից հետո հանրապետությունը կդառնար արժութային դաշինքը լքած առաջին պետությունը։ Կիպրոսի բանկերում պահվում է ավելի քան 68 մլրդ եվրո։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև