Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 20-ին աճել է 0,53%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 418 դրամ

20.11.2014 17:19
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 20-ին աճել է 0,53%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 418 դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 20–ին իրականացված գործարքների արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0,53 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 418 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալներով` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է մոտ 1.5 մլն դոլարի (մոտ 627 մլն դրամ) 5 գործարք: Միաժամանակ նոյեմբերի 20–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարքներ չեն կատարվել:

Նոյեմբերի 20–ին մեկ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 417,13 դրամ, 1 դոլարինը` 522,08 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև