ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կազմել է 435 դրամ մեկ դոլարի դիմաց` ավելանալով 4.07%

24.11.2014 18:41
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կազմել է 435 դրամ մեկ դոլարի դիմաց` ավելանալով 4.07%

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 24–ին կատարված գործարքներով, նախորդ ցուցանիշի համեմատ, կազմել է 435 դրամ մեկ դոլարի դիմաց` ավելանալով 4.07 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալներով` այսօր բորսայում ԱՄՆ դոլարով կատարվել է 31.19 մլն դոլարի (դրամով` մոտ 13.5 մլրդ դրամ) 113 գործարք։ Միաժամանակ, NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով գործարքներ նոյեմբերի 24–ին չեն իրականացվել։

Նոյեմբերի 24–ի միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 435 դրամ, 1 եվրոն` 539,53 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև