ԱՄՀ–ն Հայաստանի ԿԲ–ին խորհուրդ է տալիս համալրել արժութային շուկայի կայունացման արժութային պահուստները

09.04.2015 13:05
ԱՄՀ–ն Հայաստանի ԿԲ–ին խորհուրդ է տալիս համալրել արժութային շուկայի կայունացման արժութային պահուստները

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն խորհուրդ է տալիս Հայաստանի Կենտրոնական բանկին մինչև ամառ դոլարներ գնել արժութային շուկայում հնարավոր լուրջ տատանումների կանխարգելման և անհրաժեշտ բուֆերային պահուստների ապահովման համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

Ըստ նրա, արժութային շուկայում միտումները կարող են փոփոխվել ապրիլից հունիս ժամանակահատվածում զբոսաշրջությունից, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումից, գազի սպառման կրճատման հաշվին։ Սակայն, ինչպես նշեց առաքելության ղեկավարը, հոկտեմբերից հետո իրավիճակը կարող է այլ լինել։ «Մենք կտրուկ արժեզրկում չենք ծրագրում, բայց շուկայի պահանջարկն ու առաջարկը կփոփոխվեն»,– ասաց նա։ Հորթոնը նաև նշեց, որ արժույթի իրական փոխարժեքի վրա ազդում է, այդ թվում, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը, որը կազմում է ՀՆԱ–ի շուրջ 10 տոկոսը և բավականին բարձր է համարվում` թույլ տալով հայտարարել 3-5 տարիների ընթացքում հայկական դրամի հնարավոր թուլացման մասին, որը կարող է դառնալ ստեղծված բարդ իրավիճակի շտկում։

«Մենք կատարել ենք դրամավարկային քաղաքականության հետազոտություններ և կարծում ենք, որ այժմ ամենաբարենպաստ ժամանակն է տոկոսադրույքների նվազման և շուկայում դոլարներ գնելու համար»,– ասաց առաքելության ղեկավարը։

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում ազգային արժույթի արժեզրկումը 2014 թվականի վերջում (14,1%) ավելի ցածր էր, քան հարևան երկրներում` Ադրբեջանում, նավթի գնի 35–տոկոսանոց անկման պատճառով, և Ռուսաստանում, որտեղ ռուբլու արժեզրկումը նույնպես կապված է նավթի գների նվազման, ինչպես նաև պատժամիջոցների և կապիտալի արտահոսքի հետ։

Հորթոնը հիշեցրեց, որ արժութային շուկայում իրավիճակի կայունացման համար, որն առաջացել է 2014 թվականի վերջին փոխարժեքային տատանումների պատճառով, Հայաստանի Կենտրոնական բանկը մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել։ Մասնավորապես, ավելացրել է պարտադիր պահուստավորման նորմատիվը, բարձրացրել է մի շարք գործիքների տոկոսադրույքները, մասնավորապես, լոմբարդային ռեպոյինը։ Ըստ նրա, իր գործողություններով կարգավորիչը փորձել է մեղմել փոխարժեքների տատանումների կտրուկ թռիչքները, որ վարկառուները դժվարություններ չունենան դոլարային վարկերը մարելու հարցում` դրանով իսկ ապահովելով ժամանակավոր կայունություն մինչև այլ քայլերի իրագործումը։

«Արդյունքում կրճատվել են Հայաստանի արժութային պահուստները, որոնք անհրաժեշտ է լրացնել կամ ներգրավված ռեսուրսների, կամ դրական առևտրային հաշվեկշռի հաշվին»,– ասաց Հորթոնը։

Նա նշեց նաև, որ այսօր ԿԲ–ի միջամտությունն արժութային շուկային նվազագույն է և ոչ կարգավորիչն աստիճանաբար կմեղմի բանկերի պարտադիր պահուստավորման պայմանները։ Հորթոնը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանում առայժմ պահպանվում է դոլարայնացման բարձր մակարդակը` մոտ 70 տոկոս, արժույթի ցանկացած տատանում կարող է ֆինանսական շուկայի լուրջ բարդությունների հանգեցնել։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թվականի փետրվարին կազմել են 1 260.9 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 6.6 տոկոսով։ 2014 թվականի ընթացքում ՄՀՊ–ները կրճատվել են 33.8 տոկոսով կամ 762.3 մլն դոլարով` կազմելով 1489.3 մլն դոլար։

Դրամը արժեզրկվեց 14,1%-ով` 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Դրամը սկսեց արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ ԿԲ միջոցառումներից հետո դեկտեմբերի 18-ին դրամը սկսեց ամրապնդվել, սակայն արժութային փոխարժեքները դեռ որոշ տատանում էին ցուցադրում։ Այսօրվա դրությամբ դոլարի փոխարժեքը Հայաստանում կազմում է 476,74 դրամ 1 դոլարի համար։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև