Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 2%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 972,76 դրամ

14.04.2015 13:30
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 2%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 972,76 դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 16 972,76 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից ավելի է 2 տոկոսով կամ 326,13 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել 18 448,65 դրամ` աճելով 2 տոկոսով կամ 354,49 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 234,45 դրամ (1,18 դրամի աճ), բացթողնման գին` 254,84 դրամ (1,29 դրամի աճ), պլատին` գնման գին` 16 442,49 դրամ (553,12 դրամի աճ), բացթողնման գինը` 17 872,28 դրամ (601,22 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 10 815,59 դրա


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև