ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում

27.04.2015 20:49
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  աջակցությամբ արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել  Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Կոշ գյուղում գտնվող Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրել է արևային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում դեռ անցյալ տարի սկսված նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության մարզային մանկապարտեզներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և բնապահպանական գաղափարների տարածումը այս տարի ևս շարունակվում է:

Հաղորդագրության համաձայն, արևային, էլեկտրախնայող սարքերը էականորեն կնվազեցնեն կենտրոնի ծախսերը, ինչպես նաև կապահովեն առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և վերականգնողական կենտրոնի աշխատակիցները մանկական վերականգնողական կենտրոնի տարածքում իրականացրեցին համատեղ գարնանային ծառատունկ, որի ընթացքում տնկվեցին 100 ծառ:

Ինչպես նշել է, բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը` 2014 թ-ին ջրատաքացուցիչներ տեղադրեցինք 6 գյուղերի մանկապարտեզներում և նախակրթարաններում:

Նրա խոսքերով, այս անգամ որոշել են աջակցել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին՝ գիտակցելով այստեղ բուժվող երեխաներին բուժական գործընթացների համար այդքան անհրաժեշտ տաք ջրի պահանջը:

« Ջրատաքացուցիչները նաև թույլ կտան վերականգնողական կենտրոնին կրճատել տաք ջրի ստացման համար կատարվող ծախսերը և այդ գումարը ուղղել երեխաների այլ պահանջների բավարարմանը» նշել է Ասատրյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել` ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2006 թվականի սեպտեմբերին Կրեդի Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետեր` զգալի ներդրումներ կատարելով կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014 թվականին կազմել են 286.4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49.37 մլրդ դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև