Ոսկու գինը նվազում է դոլարի արժևորման ֆոնին

02.06.2015 11:33
Ոսկու գինը նվազում է դոլարի արժևորման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Ոսկու գինը երեքշաբթի նվազում է երկուշաբթի ԱՄՆ–ի դրական վիճակագրության ֆոնին ամերիկյան արժույթի արժևորման հետևանքով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Comex նյույորքյան բորսայում Մոսկվայի ժամանակով 07։52–ին օգոստոսյան ֆյուչերսն էժանանում էր 0.60 դոլարով կամ 0.05 տոկոսով` մինչև 1188.10 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսի արժեքն աճել է 0.21 տոկոսով` մինչև 16.72 դոլար մեկ ունցիայի դիմաց։

Մատակարարումների կառավարման ամերիկյան ինստիտուտը (Institute for Supply Management, ISM) երկուշաբթի հայտնել է, որ ԱՄՆ տնտեսության արդյունաբերական հատվածի (ISM Manufacturing) գործարար ակտիվությունը մայիսին կազմել է 52.8 տոկոս` ապրիլյան 51.5 տոկոսանոց ցուցանիշի համեմատ։ Տվյալները վերլուծաբանների` ցուցանիշի ակնկալած մինչև 52 տոկոս բարձրացումից դրական էին։

50 տոկոսանոց ցուցանիշից բարձր թիվը խոսում է արտադրական հատվածի գործարար ակտիվության, ավելի ցածր ցուցանիշը` անկման մասին։

Վիճակագրությունների դրական տվյալներն ամրապնդել են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների բարձրացման սպասումները, ինչպես նաև հանգեցրել են դոլարի արժեքի աճի, նշում է Ռոյթերս գործակալությունը։ Ամուր դոլարը արժույթի այլ տիրապետողների համար ոսկին ավելի թանկ է դարձնում, իսկ ԱՄՆ–ի ավելի բարձր տոկոսադրույքները կնվազեցնեն առանց տոկոսների վճարվող մետաղի պահանջարկը` ավելացնելով դրա այլընտրանքային ինքնարժեքը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև